Վերընթերցում էի հայ մեծանուն նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հուշերը Չարենցի մասին: Աչքս ընկավ ու մեխվեց մի տողի վրա, որ նախկինում անուշադրության էի մատնել: Նկարիչը գրել էր. «Մի օր էլ որոշեցինք, որ ես պետք է նկարեմ իրեն: Ներկեր չունեի, վերցրեցի Սարյանից…»:
Նկարիչը ներկեր չունի: Մեկ ուրիշ նկարչից է խնդրել: Սա էլ իր տեսակի ողբերգություն է, դատարկ ներկապնակի ցավը, սպիտակ կտավի ամայությունը: Բայց ահա այսպես ապրել, ստեղծագործել են: Ու չեն տրտնջացել, չեն հուսալքվել, համառել են: Այս գնով են ստեղծել արվեստի հրաշքներ:
Հովիկ Չարխչյան